Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ և թեկնածություն առաջադրել։ Այս մասին՝ պատասխանելով հարցին՝ ՔՊ-ն բացառո՞ւմ է, Բագրատ Սրբազանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելը, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ իրավունք ունի, եթե փոխվի Սահմանադրության համապատասխան հոդվածը, Սիմոնյանը պատասխանել է․ «Այսինքն, հրապարակը որ ճնշի Սահմանադրությունը պետք է քանդե՞նք։ Դա հակասահմանադրական է»:
Լրագրողները հիշեցրին, որ Փաշինյանի կոչով էլ դատարաններն են շրջափակվել։
Սիմոնյանը ասաց․ «Եթե ժողովուրդը հավաքվում է դատարանի մոտ, դառնո՞ւմ է սահամանդրական կարգի տապալում։ Նման բան չկա, չի քննարկվում ու ես զարմանում եմ, որ մարդիկ մտածում են նման բան գեթ մեկ մարդ կարող է քննարկել։ Ոչ մի արտառոց բան իշխանության մոտ չի կատարվում, մենք շատ ուրախ ենք, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացներ են»։
Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի ասածին, թե որտեղ կանգնած է զինվորը, դա էլ մեր սահմանն է, պատասխանել է․ «Լավ, իսկ դա արդյո՞ք նշանակում է, որ վաղը, եթե ասենք ընդհարում լինի, որը հնարավոր է, Ադրբեջանի և Հայաստանի զորքերի միջև, ադրբեջանական զորքը գա Աննա եկեղեցու դռան դիմաց կանգնի, Բագրատ Սրբազանը դա ասելու է։ Բագրատ Սրբազանը, քաղաքականությունը և իրավունքը իրարից հազարամյակներով և կիլոմետրերով հեռու են։ Գոյություն ունի սահման, որը մենք քննարկում ենք։ Ինչի՞ ենք մենք տարեթվերից խոսում, այլ ոչ թե ինչ-որ վերացական քարտեզ վերցնում, որովհետև դրանց վրա կա իրավական հիմք, որն Ադրբեջանի կողմից էլ է հաստատված։ ՀՀ սահմանն այն սահմանն է, որով ՀՀ-ն անկախացել է»։
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի. Ալեն Սիմոնյան
Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ: Կարծում եմ, որ նաև եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հար...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի մամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ․ մանրամասներ
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հ...