ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Բլինքեն
Միացյալ Նահանգները վերանայում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք վերանայում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար», - ասել է Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չխորանալով մանրամասների մեջ։
Միաժամանակ Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի, եղել են հենց նրա համար, որ պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար։
Բլինքենը խոստացել է․ «Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում»։
Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ․ մանրամասներ
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հ...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...
Եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի. Ալեն Սիմոնյան
Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ: Կարծում եմ, որ նաև եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հար...