Պատահարներ
Դանակահարություն՝ Երևանում․ վիճաբանողներից մեկը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Մայիսի 18-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամ 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ Ծովակալ Իսակովի պողոտա 42/9 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «հետույքի շրջանի կտրած ծակած վերք աջից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Ն․-ն է:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական բաժին հրավիրված Դավիթ Ն․-ն քննիչներին հայտնել է, որ մայիսի 17-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի անծանոթ տղամարդ դանակով հարվածել է իրեն:
Նմանատիպ հոդվածներ
Քանի կամուրջ է փլվել Դեբեդի վարարման հետևանքով․ նախարարը մանրամասներ է ներկայացնում
Սյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է
Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանին ազատել են զենքի կիրառմամբ անհաջող կատակի պատճառով. Financial Times
Ավելին Պատահարներ բաժնից
ԱՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածների մասին
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Դալարիկում գնացքի և բեռնատարի բախումից տուժածի վիճակը հայտնի է․ ԱՆ
Գնացքը բախվել է բեռնատարին․ կա տուժած․ ՆԳՆ-ն մանրամասնում է
1.0