ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից
Իրանի հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից:
Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են 2,5 հազար մետր բարձրության վրա, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը։
Հիշեցնենք` մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և որոնումներն իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել է մթության և տեղատարափի պատճառով: Ռելիեֆի պատճառով փրկարարները ստիպված են եղել ոտքով հասնել դեպքի վայր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքների առաջին կադրերը
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական լրատվ...
Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երև...
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 17-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Մայիսի 17-ի Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս միջադեպի մասին հայտնի է դարձել այսօր: ԱԺ ՔՊ խմ...