Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ.-ն է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և այսօր ժամը 12:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ըստ աղբյուրի, երիտասարդ կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին՝ ասելով, որ նրանց անփութության հետևանքով է նա մահացել։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը նշված բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն էր ստանում։ Նա 3 երեխա ուներ՝ 2 աղջիկ և 1 տղա։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զոհվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրու...
Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են. հայտնի է պատճառը
Վատ եղանակի պատճառով ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարական աշխատանքներն իրականացվում են փր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքների առաջին կադրերը
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական լրատվ...
Նոր մանրմասներ` Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի միջադեպից
Ռայիսիի ուղղաթիռը ոչ թե վթարի է ենթարկվել, այլ հարկադիր վայրէջք է կատարել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հա...