Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:42-ին, մարվել՝ 07։11-ին:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ Դ. Սարգսյանը, Տ․ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։







Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքների առաջին կադրերը
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհվել է օդանավակայանի տարածքում կառուցվող շենքերից մեկը. ՌԴ
ՌԴ-ի Միներալնիե Վոդի քաղաքում հրդեհվել է օդանավակայանի տարածքում կառուցվող շենքերից մեկը: Հայտնում են տեղի լրատվամիջոցնե...
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրվեժը հեղեղել է փողոցները. կան զոհեր և անհայտ կորածներ. Հնդկաստան
Հնդկաստանում ջրվեժը մոլեգնել է և հեղեղել քաղաքի մի տարածք։ Ջրի հոսքը տապալել է դեռահասին ոտքերից և տարել նրան քարերի արա...