Մայիսի 19-ին փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները.
Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա: Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմա...
ԵՊՀ արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ են սկսվել. աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. ահազանգ
ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգում է․ «Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ռեկտոր Հ․Հովհաննիսյանի կողմից վերջին...
Վերականգնվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունը. ռուս մասնագետներ
«Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի մասնագետներն աշխատանքներ են սկսել վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ն...
Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը դեռ փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կ...