ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր:
Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն ունեն դպրոցականների շրջանում:
Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:
Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:



Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 19-ին փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքուր պահենք մեր երկիրը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որտեղ հորդորում է քաղաքացիներին աղբը չթա...
ԵՊՀ արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ են սկսվել. աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. ահազանգ
ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգում է․ «Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ռեկտոր Հ․Հովհաննիսյանի կողմից վերջին...
Վերականգնվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունը. ռուս մասնագետներ
«Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի մասնագետներն աշխատանքներ են սկսել վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ն...