Վերականգնվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունը. ռուս մասնագետներ
«Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի մասնագետներն աշխատանքներ են սկսել վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ներսում և Հայաստանի և Վրաստանի միջև, որը խաթարվել էր տարերային աղետի հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։
«Համաձայն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձեռք բերված պայմանավորվածությունների՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի մասնագետներն արագ սկսել են վերականգնել Հայաստանի և Վրաստանի միջև ներքին և միակ միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, որը խաթարվել էր Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղի ունեցած բնական աղետի հետևանքով»,- նշել է նա։
Մատվեևի խոսքով՝ Ռուսաստանը միջոցներ է հատկացնում Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար։
«Հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի բնակչությանը կենսական նշանակության ապրանքներով ապահովելու համար, վերականգնման համար ֆինանսական ռեսուրսներ են հատկացվում Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է նա և հավելել, որ ռուս մասնագետներն ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ հնարավորինս արագ վերականգնվի։
Ջրհեղեղի հետևանքով ութ տեղերում վնասվել են երկաթուղային գծեր՝ մինչև 2 կմ ընդհանուր երկարությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը դեռ փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կ...
Ալավերդու համայնքապետը՝ աղետի հետևանքների, վնասի գնահատման և գույքագրման աշխատաքների մասին
Ալավերդի համայնքում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ, որոնք կրում են շարունակական բնո...
Լևոն Արոնյանը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեց խաղալ ՀՀ դրոշի ներքո և տեղափոխվեց ԱՄՆ
Ես զգացի, որ վերաբերմունքը լուրջ չէ շախմատի ու շախմատիստների նկատմամբ։ Ես գուցե մի փոքր անհամեստ բան ասեմ, բայց Խորհրդայ...
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքնե...