ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես թուրքին չեմ ծախվում. Կիրանցի բնակիչը՝ տան փոխհատուցման առաջարկի մասին
Նիկոլին երբ հանդիպեցինք, մեզ ասեցին՝ եթե տունը ընկնի Ադրբեջանի տարածք, մենք ձեզ կփոխհատուցենք, տուն կտանք: Ես էլ ասել եմ՝ ես թուրքի վրա չեմ ծախվում: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակ հատվածում NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կիրանց գյուղի բնակիչ Գոհարը, որի տունը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում:
«Մենք մարզպետի հետ ենք հանդիպում պահանջում, բայց առավոտից մինչև հիմա ինքը չկա: Թո՛ղ գա, ամբողջ ժողովրդի հետ հանդիպի, եթե մաքուր ա»,-ասել է Կիրանցի բնակիչը՝ նշելով, որ մարզպետը ցանկացել է առանց լրատվամիջոցների ներկայության հանդիպել գյուղացիների հետ:
Հարցին, թե որպես փոխհատուցում ի՞նչ են առաջարկել իրեն, նա ասել է, որ ինչ էլ առաջարկեն, իրեն ոչինչ հարկավոր չէ:
«Ինձ էդ փոխհատուցում բառը մի՛ ասեք, ես խանգարվում եմ: Ես թուրքի վրա չեմ ծախվում: Ես Նիկոլը չեմ, որ թուրքի վրա ծախվեմ»,-հավելել է Կիրանցի բնակչուհին:
Հիշեցնենք, որ շուրջ հինգ ժամ է՝ կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլդովական փողոցի փոսը լուրջ խնդիր է առաջացրել երթևեկության համար․ վարորդներն են ահազանգում
Մայիսի 10-ին, ուրբաթ օրը, Նոր նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցում շինաշխատանքներ են իրականացվել: Ըստ այս պահին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին
Քիչ առաջ, Աբովյան փողոցում, Հանրապետության հրպարակի հարեւանությամբ ոստիկանական մեքենան քիչ էր մնում վրաերթի ենթարկի «Մեդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաշեք ներս». կարմիրբերետավորը քաղաքացուն ուժով բերման ենթարկելիս
Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Քաղաքացիները ինքնաբուխ փողոցներ են փակում։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կյանքում մեկ անգամ եմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին». Սրբազանը ասաց` երբ
Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել, հնչեցրել եմ: Այս մասին Հանր...