Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն արդեն մի քանի ժամ է՝ փակ է:
«Հորդորում ենք դադարեցնել անօրինական գործողությունները և բացել ճանապարհի երթևեկելի մասը: Սահմանված ժամկետում ոստիկանության օրինական պահանջը չկատարելու դեպքում կձեռնակրկվեն համապատասխան միջոցներ անօրինական գործողությունները դադարեցնելու համար»,-ասաց ոստիկանը՝ դիմելով գյուղացիներին:
Հիշեցնենք, որ կիրանցեցիները մոտ չորս ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Գյուղացիների հետ բանակցելու էր եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, որ խորհուրդ էր տալիս ճանապարհը փակելու փոխարեն հանդիպել Տավուշի մարզպետի հետ և ստանալ հուզող հարցերի պատասխանները:
Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել այլ վայրում, ասելով, որ Հայկ Ղալումյանը կարող է գալ և իրենց հետ հանդիպել հենց ճանապարհի փակ հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետը
2024 թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում...
Տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանում զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Այս...
Օպերայի և բալետի թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ կլինեն
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու։ Այս մ...