Ինչո՞ւ որոշակի խնդիրներ ունենք Կիրանցի հատվածում․ պարզաբանում է Փաշինյանը
Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ կարեւոր սկզբունք է, որովհետեւ եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր: Այս մեր սկզբունքի ամրագրմամբ, որ ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն, էականորեն նվազեցրել ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Կիրանցի հատվածում սահմանազատմանը, Փաշինյանն ասաց. «Ինչո՞ւ որոշակի խնդիրներ ունենք Կիրանցի հատվածում, որովհետեւ որդեգրել ենք սկզբունքը, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս սկզբունքը գործուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բոլոր հատվածների համար:
Մենք սրանով ստեղծում ենք սահմանազատման բանաձեւ, որը պետք է գործի սահմանազատման ամբողջ գործընթացի համար: Սա նշանակում է, որ սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելու է նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր,- Արմենպրեսի հարցին ի պատասխան Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:
Հիշեցնենք, որ Տավուշի վերոնշյալ գյուղերի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ իրենց անվտանգությանը լրջագույն սպառնալիք համարելով կատարվողը։ Միակողմանի և անօրինական սահմանազատման գործընթացի դեմ Բագրատ Սրբազնի առաջնորդությամբ տավուշյան շարժումը վերածվել է համահայկականի։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարա...
ԱՆ-ն պարզաբանում է՝ ինչու է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով։ Բժիշկ Գևորգ Թ...