Տավուշցիների ենթադրությամբ՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական հանդիպում է. Ազատություն
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։ Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը:
Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։ Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։
Բայց, մինչև այս պահը ոչ հայտարարվել է ստորագրման տեղն ու ժամկետը, ոչ էլ, թե ով է հայկական կողմից այն ստորագրելու։ Թե սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, թե երկու երկրների հանձնաժողովների հանդիպում-պայմավորվածությունների մասին հայտնող Հայաստանի արտգործնախարարությունից ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս։ Բաքվից ևս լուռ են։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզ...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։«...
Այսօր ռուս խաղաղապահները պաշտոնապես կլքեն օկուպացված Արցախը
Առաջիկա րոպեներին Իվանյանում (Խոջալուում) տեղի կունենա արարողություն՝ օկուպացված Արցախից ռուս խաղաղապհների դուրս գալու կ...