Այսօր ռուս խաղաղապահները պաշտոնապես կլքեն օկուպացված Արցախը
Առաջիկա րոպեներին Իվանյանում (Խոջալուում) տեղի կունենա արարողություն՝ օկուպացված Արցախից ռուս խաղաղապհների դուրս գալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այսպիսով, մայիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը պաշտոնապես կլքի օկուպացված Արցախը։
Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ տարածաշրջանում նրանց գործառույթները զրոյացվել են։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո։ Պեսկովը հավելել էր նաև, որ խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարությունները։
Հիշեցնենք` ՌԴ խաղաղապահներն Արցախում էին տեղակայվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունից հետո։
Խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
»
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզ...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։...
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. բնակիչ
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վեր...