«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ եւ դիմել ԱԺ՝ առաջարկելով նրան իմփիչմենթի գործընթաց սկսել:
ArmLur.am-ը դիմել է «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոն՝ պարզելու՝ արդյո՞ք իրենց անունից տարածվող փաստաթուղթն իրական է, իրենք դիմե՞լ են ԱԺ:
Կենտրոնից փոխանցել են, որ փաստաթուղթը կեղծ է եւ այս առնչությամբ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
«ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի անունից շրջանառվում է կեղծ և հորինված մի փաստաթղթի նկար, որի հետ մեր կենտրոնը որևէ առնչություն չունի։ Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ կեղծիքը բացահայտելու ուղղությամբ»,-ասել է ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրենի պարտականությունները կատարող Արթուր Խալաֆյանը:

Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջ...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց կունենան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկմ...
Հյատնի է, թե մինչ այսօր ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին թվով քանի սահմանային սյուն է տեղադրվել
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշ...