Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզերից ՌԴ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելու մասին պայմանավորվածության շրջանակներում: Այս մասին նա հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների դուրսբերումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում ինքնիշխանության պաշտպանության առումով, Ալիևի հերթական պահանջն է։
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից:
«Սուտ է»,-ասաց նա:
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից ՝ կապված նրանց կողմից առաջադրված մի շարք խնդիրների կատարման հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Մայիսի 12-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները սկսել են փակել Սյունիքի իրենց հենակետերը։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։...
Այսօր ռուս խաղաղապահները պաշտոնապես կլքեն օկուպացված Արցախը
Առաջիկա րոպեներին Իվանյանում (Խոջալուում) տեղի կունենա արարողություն՝ օկուպացված Արցախից ռուս խաղաղապհների դուրս գալու կ...
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. բնակիչ
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վեր...