ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանում լարված իրավիճակ է
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել։ Խորհրդարանի մոտ ձերբակալություններ են սկսվել։
Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի՝ երրորդ ընթերցմամբ ընդունումից հետո երկրի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել:
Վրաստանի օրենսդիր մարմնի շենքում ակտիվացվել է անվտանգության կարմիր մակարդակը։ Նիստը, որի ընթացքում պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օտարերկրյա գործակալների մասին օրենքը, տեղի է ունեցել բողոքի ակցիաների ֆոնին, որոնց ընթացքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ մի քանի բախումներ են եղել:
Ավելի ուշ ցուցարարները կոտրել են դեպի խորհրդարանի բակ անցումը փակող պատնեշը։ Դրանից հետո ոստիկանները խիստ ձերբակալություններ են սկսել։ Վրաստանի ՆԳՆ-ն բարձրախոսներով հավաքվածներից պահանջում է լքել խորհրդարանի հարակից տարածքը, հակառակ դեպքում կկիրառվեն հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ:
Ցուցարարները, որոնք փակել էին Ռուսթավելու պողոտան, վնասել են խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշները: Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավապահները սկսել են հատուկ միջոցներ կիրառել:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 30 դեմ ձայներով երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Արևմուտքում այն որակել են «հակաարևմտյան»: Ցուցարարները, ընդդիմադիրները և Վրաստանի նախագահը պնդում են՝ այդ նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և նպատակ ունի սահմանափակել արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից․ պարզաբանում է բժիշկը
Հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին Ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ», «ըտեղ թուրքի սահման չի եղել»․ Կիրանցում լարված է
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրբազանը պատասխանել է ֆինանսավորման մասին իշխանությունների հայտարարություններին
Մենք պետությո՞ւն ենք, թե՞ շուկա, պետություն ենք չէ՞, ինստիտուտներ գործո՞ւմ են՝ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ
Կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և թեժ խո...