Բայրամովը՝ Միրզոյանի հետ վերջին բանակցությունների մասին
Խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը դրական է գնահատել նաև Ալմա Աթայում Արարատ Միրզոյանի հետ վերջին բանակցությունները, սակայն չի մանրամասնել դրանց բովանդակությունը:
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ ակնկալիքները պետք է լինեն տեղին ու իրատեսական։
«Սա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները: Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը։ Սա մե՞ծ, թե՞ փոքր քայլ է՝ մենք կիմանանք միայն գործընթացի վերջում: Բայց ես կասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է»,- նշել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները։
«Կարծում եմ՝ առաջիկայում սրա ականատեսը կլինենք»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...