Մեծ Բրիտանիան ՌԴ նոր ՊՆ ղեկավարին անվանել է Պուտինի «խամաճիկը»
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սերգեյ Շոյգուին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Բելոուսովով փոխարինելու որոշումը։ Նա համապատասխան հրապարակում է արել X սոցիալական ցանցում։
Ըստ Շապսի՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նոր նախարարը կլինի Պուտինի հերթական «խամաճիկը»։
«Սերգեյ Շոյգուի կառավարման ներքո ՌԴ-ն կորցրել է ավելի քան 355 հազար զինվոր: Ռուսաստանին պետք է պաշտպանության նախարար, որը կվերացնի այդ աղետալի ժառանգությունը և վերջ կդնի ներխուժմանը, բայց այն ամենը, ինչ նրանք կստանան, Պուտինի հերթական խամաճիկն է», - գրել է Շապսը:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցություններին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցությունները կառուցողական էին։ ԵԱՀԿ գործող նախագա...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։«...
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. բնակիչ
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վեր...