Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցություններին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցությունները կառուցողական էին։ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմի հետ մեր վերջին բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում։ Գործընթացը շարունակվում է և շարունակվում է այն սկզբունքների հունով, որի մասին մենք բազմիցս հայտնել ենք»,– նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ն Ալմաթիում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները բանակցությունների արդյունքում ողջունել են սահմանազատման հարցում գրանցված առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ տարաձայնություններ կան։
Նշենք, որ հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։«...
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. բնակիչ
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վեր...
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար: Ընթացակարգը սկսելու համար հարկավոր է նե...