Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. բնակիչ
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վերջնաժամկետը մայիսի 15-ն է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնել են Կիրանցի բնակիչները: «Այս պահին աշխատանքներ չեն ընթանում, մարդիկ ուղղակի սպասում են՝ թե ինչ է լինելու»,-պատմել են գյուղացիները:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Կիրանց գյուղի հատվածում առանց պաշտոնական պարզաբանման ժամանակավորապես կասեցվել էին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզ...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։...
Այսօր ռուս խաղաղապահները պաշտոնապես կլքեն օկուպացված Արցախը
Առաջիկա րոպեներին Իվանյանում (Խոջալուում) տեղի կունենա արարողություն՝ օկուպացված Արցախից ռուս խաղաղապհների դուրս գալու կ...