Նիդերլանդների ներկայացուցիչը, եզրափակչից ժամեր առաջ, հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից

Նիդերլանդների ներկայացուցիչը, եզրափակչից ժամեր առաջ, հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։


«Նիդերլանդների ներկայացուցիչ Յոսթ Քլայնը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա գլխավոր եզրափակիչին։


Շվեդիայի ոստիկանությունը հետաքննել է պրոդյուսերական խմբի կին անդամի բողոքը հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակիչում նրա ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո: Թեև իրավական գործընթացն ընթանում է իր հունով, նրա համար տեղին չի լինի շարունակել մրցույթում:


Ցանկանում ենք պարզաբանել, որ ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի շահարկումների, այս միջադեպը չի առնչվել որևէ այլ կատարողի կամ պատվիրակության անդամի:


Մենք զրոյական հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր Մրցույթի բոլոր անձնակազմի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Joost Klein-ի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում:


«Եվրատեսիլ» երգի 68-րդ մրցույթի եզրափակիչն այսուհետ կանցնի 25 երգով»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Մայիսի 10–ին հայտնի է դարձել, որ Յոստ Քլեյնը ինչ-որ միջադեպի պատճառով հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի համար շոուից, որի ընթացքում արտիստներին գնահատում են պրոֆեսիոնալները: Նշվել է, որ նա կոնֆլիկտի մեջ է մտել կա՛մ լուսանկարչի, կա՛մ պրոդյուսերի հետ։ Միևնույն ժամանակ, Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NOS) հայտնել է, որ մայիսի 10–ին բողոք է ներկայացրել հեռուստատեսության աշխատակցուհիներից մեկը, որը պնդում է, որ Քլեյնը սպառնացել է իրեն: Չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։

Երգչի և հաղորդավարուհու հարցաքննությունից հետո գործը հանձնվել է դատախազին։ Դատավարությունը կարող է տևել մի քանի շաբաթ: Բողոքի մանրամասները չի ներկայացնում նաև EBU-ն, սակայն Քլեյնի պահվածքն անվանվում է անպատշաճ։

Քաղաքականություն