ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. Սամվել Բաբայան
Այն ճանապարհով, որով ընթանում ենք, ընթանում ենք դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է: Այս մասին «Armlur.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այն մարդիկ, որոնք դեմ են սահմանազատմանը, նրանք պատերազմ են ուզում:
«Մեղրիով տարանցիկ ճանապարհ եք կառուցում, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 1925-1926 թվականների տարածքները, որով մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, դա անում է 30 948 քառակուսի կմ: Ճանաչելու է, դրանից հետո 4 տարի այդ ճանապարհը կկառուցեք, եւ ինչպես վարչապետն է ասում, ինտեգրվեք տնտեսապես, լոգիստիկ եւ այլն: Սա լուծման առաջին փուլն է: Մնացած բոլորը՝ գյուղ տալ, էս տալ, էն տալ, մեկ է, էս ինչ անում եք, գլու եք վերջին կետին՝ Մեղրիի ճանապարհին: Առանց դրա Ադրբեջանը չի համաձայնելու: Ադրբեջանը 10 տարի գումարներ է ներդնում, որ ինքը դառնա տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային, կասպյան ավազանի հարստությունների ուղի, որ իրենով ապրանքները անցնեն Թուրքիայով Եվրոպա: Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե որն ենք ընտրում՝ այդ միության մեջ լինե՞նք, թե՞ ընտրում ենք այլ ճանապարհ: Հիմա դուք ոչ էն եք ասում, ոչ էն եք ասում, բայց ասում եք՝ պատրաստվում ենք
Մարդիկ իրենց խնդիրը ձեւակերպել են, դնում են, օրակարգը թելադրում է գործող իշխանությունը, փորձում է հատվածային խնդիրներով տանել իր ուզած ճանապարհով: Այդպես չի լինում: Գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Սամվել Բաբայանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրժարական տված լիներ: Ես դրա մասին խոսել եմ նոյեմբե-դեկտեմբերի խորհրդարանում, որ ընդդիմությունը մանդատները վայր է դնում, պարտադրում գնալ նոր ընտրությունների: Սա միակ ձեւն է»:
Հարցին՝ կմիանա՞ք հայաստանում սկիզբ առած շարժմանը, նա արձագանքեց. «Էնտեղից եմ գալիս: Սրբազանին անձամբ չեմ հանդիպել: Ինչի՞ չեմ հանդիպի, ես բոլորի հետ էլ հանդիպում եմ եւ իմ տեսակետը ներկայացնում եմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ. Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին
Ես երկքաղաքացի եմ, Կանադայի անձնագիր ունեմ, որ ստացել եմ այնտեղ հոգևոր ծառայության ժամանակ։ Այս մասին հայտարարեց Բագրատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հասավ Հանրապետության հրապարակ։Նշենք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Ղազարյան, դուք ինձ շատ լավ եք ճանաչում. Բագրատ Սրբազանը` զգուշացրեց նախարարին
Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինե...