ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ. Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին
Ես երկքաղաքացի եմ, Կանադայի անձնագիր ունեմ, որ ստացել եմ այնտեղ հոգևոր ծառայության ժամանակ։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ոչ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ ցանկություն, նաև սկզբունքների պատճառով։ Միևնույն ժամանակ ես երկքաղաքացի եմ, որը երբեք չեմ թաքցել։ Կանադայի անձնագիրը ինձ տրվել է այն ժամանակ, երբ ես 10 տարի հոգևոր ծառայության եմ եղել Կանադայում։ Հիմա էլ հենց այդ նպատակով Հայաստանում եմ ամենադժվար վայրերում։ Լուրը դուրս չեկած «Հայկական ժամանակ» դեղին թերթ կա, 2 լուր է տարածել, այսինքն՝ պետությունը թերթի միջոցով է գործում, իրենց մամլո օրգանի միջոցով է գործում, դժվար էլ հայկական լինի։ Գրել են՝ Բագրատ Սրբազանն իրավունք չունի, նա երկքաղաքացի է, ուռա՜, ի՞նչ եք խառնվել իրար այ մարդու որդիներ, Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր քան ձեր վարչապետի աթոռը։ Եթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ, բայց ես չեմ ցանկանում»,- հայտարարեց Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հասավ Հանրապետության հրապարակ։ Նշենք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Ղազարյան, դուք ինձ շատ լավ եք ճանաչում. Բագրատ Սրբազանը` զգուշացրեց նախարարին
Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը
ՀՀ վարչապետ, ԵԱՏՄ-ում նախագահողի իրավունքով ելույթ է ունեցել ԵԱՏՄ հոբելյանական 10-րդ համաժողովում։ Համաժողովը անցկացվում...