ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հանրապետությունում փողոցները փակելու կոչ արեց քաղաքացիներին։
Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են համալսարաններ ու կոչ են անում ուսանողներին և դասախոսներին դասադուլ անել։
«Ինձ ասում են` կոնկերտ ասեմ` փողոց փակեք, ոչ թե անհնազանդության ակցիաներ արեք։ Հիմա ասում եմ` փողոց փակեք, ժողովուրդ ջան։ Ինչ փողոց կա` բոլոր հնարավոր տարբերակներով փակեք։ Լուր ունենք, որ Սյունիքի մարզում հստակ փակված ճանապարհ կա, ու Սյունիքի դարպասները կբացվեն այն ժամանակ, երբ մենք կուզենք կամ կասենք»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց` աշխատանքային օր է ու աշխատանքային ժամ, և չնայած դրան իրենց բողոքի ակցիան բազմամարդ է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց` դա էլ նշանակում է, որ Հայաստանի չի մեռնելու, որքան էլ փորձել են ներսից սպանել։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթը մայիսի 9-ին հասավ Երևան։ Հանրապետության հրապարակում երեկոյան հանրահավաք տեղի ունեցավ, ինչի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ. Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին
Ես երկքաղաքացի եմ, Կանադայի անձնագիր ունեմ, որ ստացել եմ այնտեղ հոգևոր ծառայության ժամանակ։ Այս մասին հայտարարեց Բագրատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հասավ Հանրապետության հրապարակ։ Նշենք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։ Վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայում։ Մոսկվայո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Ղազարյան, դուք ինձ շատ լավ եք ճանաչում. Բագրատ Սրբազանը` զգուշացրեց նախարարին
Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինե...