ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ». Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այս մասին այսօր Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է Sputnik Ղազախստանը։
«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները», -ասել է Միրզոյանը։
Նա հավելել է նաև, որ Հայաստանը հակված է խաղաղության ու խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։
«Մենք բանակցային գործընթացում ներգրավված ենք շատ կառուցողական»,- ասել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ. Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին
Ես երկքաղաքացի եմ, Կանադայի անձնագիր ունեմ, որ ստացել եմ այնտեղ հոգևոր ծառայության ժամանակ։ Այս մասին հայտարարեց Բագրատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հասավ Հանրապետության հրապարակ։Նշենք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Ղազարյան, դուք ինձ շատ լավ եք ճանաչում. Բագրատ Սրբազանը` զգուշացրեց նախարարին
Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինե...