Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է փոխանցել սահմանազատման գործընթացից
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NewDay.am-ի հետ զրույցում մանրամասներ է փոխանցել Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացից: Ըստ նրա.
«Մի բարձունք ունենք՝ «Խաչիլար» կոչվող, որը հենց ուղիղ խաչի վրա է, այդտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար հատուկ շնորհակալ եմ մարդկանց, ովքեր կարողացել են անել դա։ Հիմա մնում է գյուղ մասը, որն ամենացավալի տեղն է։ Այն հողերը, որ 9.5 հա կորցնում էինք, դրանք էլ իջեցվել են գետով՝ մեր հողերից ոչ մի սմ չի անցնում։ Ետևի հատվածում 4500 մ-ոց 3 սեփականաշնորհված հողեր կան, եթե ուղիղ գծով ես վերցնում մեջն են ընկնում, բայց ասացին, որ դա էլ այնպես կանեն, որ ուղիղ գծի փոխարեն փակագծով անցկացնեն՝ էլի մեզ է մնալու։ Այժմ սպասում ենք գյուղի և կամրջի մասով. սրանք բանակցությունների փուլում են։ 7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սմ հող չենք կորցնում, իսկ 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չէ ոչ մի բան։ 15-ն է իրենց գյուղի մեջ, դա էլ իրականում իրենց տարածքն է եղել։ Այս պահին ոչ մի սեփականաշնորհած հող էլ չի անցնում իրենց, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց կունենան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկմ...
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. վարչական շրջանի ղեկավար
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...