Կիրանցում սահմանազատման և սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. վարչական շրջանի ղեկավար
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կարո Շահինյանը:
«Գյուղից դուրս գտնվող շրջանում սահմանազատման եւ սահմանագծման ողջ գործընթացը այս պահին ավարտել են, 8 սյուն տեղադրել են, իսկ այն երեք կետը, որը գյուղի բնակելի հատվածում պետք է իրականացվեր, այս պահին կասեցրել են: Մեզ ոչինչ չեն ասել, թե ինչու են աշխատանքները դադարեցրել, չեմ կարող ասել, թե որն է աշխատանքների դադարեցման պատճառը: Կարող է ցանկանում են այդ երեք կետի մասին նորից որոշում կայացնեն, չգիտեմ, չեմ կարող ասել, սակայն այս պահին իմ եւ բոլոր գյուղացիների մտահոգությունը դա է: Մենք Փաշինյանի հետ հանդիպմանը ասել էինք, որ այդ հատվածը Կիրանցի վարչական տարածքն է միշտ եղել»,-ասել է նա:
Նա հայտնել է նաեւ, որ չափագրման աշխատանքներ իրականացնողները հեռացել են, ոստիկանության աշխատակիցների մեծ մասը նույնպես հեռացել է, բնակիչները սպասողական վիճակում են:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Իսկ
Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն շուրջ 40 սահմանային սյուն է տեղադրվել:
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Տավուշում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են. վարչապետ
Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարու...
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջ...