Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ
Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ Թ․), «Opel» (վարորդ՝ Գ․ Մ․ ծնված 1990 թ․ և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Շ․ ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Թ․ Խ․-ն (ծնված 1993 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1967 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1973 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ա․ Մ․-ին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։


Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում վթարված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ
Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները...
Այրվել է MAN մակնիշի ավտոբուս. ՆԳՆ ՓԾ
Մայիսի 7-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շ...
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
Տան հյուրասենյակում՝ բազմոցին հայտնաբերվել է 17-ամյա երիտասարդի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ...