Տան հյուրասենյակում՝ բազմոցին հայտնաբերվել է 17-ամյա երիտասարդի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոտիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դին:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կասկածներ կան, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում վթարված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ
Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները...
Գյումրիում տներից մեկում հրդեհ է բռնկվել. կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 0...
Երկրաշարժ` Իրանում
Այսօր առավոտյան 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քերման նահանգի հարավում գտնվող Ֆարյաբ շրջանում...
Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել
Այսօր՝ ապրիլի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներ...