Վաղ առավոտյան 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Մայիսի 4-ին` ժամը 06:03-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Գ․ Զ․-ի (ծնված 1956 թ․) դին հայտնաբերել են տան բակում և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գո...
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...