Որոշում. գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր քրեական գործով. Armlur
Քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել անցած տարի մեծ աղմուկ բարձրացրած մոր կողմից երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի, բռնության ենթարկելու գործը։ Գործը կքննի դատավոր Տիգրան Ոսկանյանը։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը։
Ըստ նախաքննական մարմնի՝ Հովհաննես Պետրոսի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատապարտված լինելով 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, շորթման և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար և պատիժը կրելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի թիվ 3 խցում, 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Աննա Արևշատյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգի՝ պոռնկության և սեքսուալ շահագործման է ենթարկել անօգնական վիճակում գտնվող 12 տարին չլրացած երեխաներին:
Աննա Մայիսի Արևշատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թվականի հոկտեմբերից մինչև 2023թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Հովհաննես Սաֆարյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգի՝ պոռնկության և սեքսուալ շահագործման է ենթարկել անօգնական վիճակում գտնվող 12 տարին չլրացած երեխաներին, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, վարձատրության, այլ հատուցման և դրանց խոստման դիմաց վերջիններիս օգտագործելով սեքսուալ բնույթի գործողությունների համար, այդ թվում տեսաձայնագրելով և Հովհաննես Սաֆարյանին ուղարկելով նրանց մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա, ինչն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գո...
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...