Միքայել սրբազանը` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժման մասին
Այս պահին տավուշցիները Կիրանցից շարժվում են դեպի Երևան՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին «Հրապարակը» հարցրել է, թե ի՞նչ կմաղթի Բագրատ սրբազանին ու տավուշցիներին։
Միքայել սրբազանն ասել է, որ հաջողություն է մաղթում․ «Ինչ նպատակ որ դրել են իրենց առաջ, թող այդ նպատակը իրականանա»,- պաատասխանել է Միքայել սրբազանը։
Լրատվամիջոցը կարծիք է հարցրել՝ արդարացվա՞ծ է շարժումը Տավուշից Երևան բերելը, Միքայել սրբազանը պատասխանել է․
«Հարցը Երևանում է լուծվելու, դա Տավուշում լուծվելիք հարց չէ, դա Տավուշի մարզպետարանի լուծելիք հարցը չէ, այդ հարցի լուծումը Տավուշի մարզպետարանի իրավասության ներքո չէ, Երևանում է, ուրեմն եթե տավուշցիները պահանջում են ու Երևանը չի լսում, ուրեմն իրենք պիտի գան Երևան։ Դա է տրամաբանությունը»,- պատասխանել է Շիրակի թեմի առաջնորդը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գո...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...