Սամսոնյանի և Սաղաթելյանի պաշտպանները հայտարարություն են տարածել
«Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանը հայտարարություն են տարածել․
«Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող հարցերին մանրամասն կանդրադառնանք մոտ օրերս՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։
Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը ազատությունից զրկվել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները»։
Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան
Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան
Նմանատիպ հոդվածներ
Զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել. մանրամասներ «Ուրալ»-ի վթարից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլ...
Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ցուցարարները ոստիկանների պահանջով հանել են վրանները և փաստացի բա...
ՊՆ-ն` «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավա...
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծ...