ՀՀ-ն դեռ չի տվել իր համաձայնությունը․ Ղազախստանի ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին։ Այս մասին ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Որքան ինձ հայտնի է, հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի տվել իր համաձայնությունը, բայց ակնկալում ենք, որ այդ բանակցությունները կկայանան», - ասել է Բակաևը:
Վերջինիս խոսքով` պատահական չէ, որ Ղազախստանը Երևանին և Բաքվին առաջարկել է հարթակ լինել այդ բանակցությունների համար, քանի որ երկրի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում հայտնի է դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը ԱԱԾ է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխ...
Կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է.վարչապետ
«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել:...
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է. Արման Թաթոյան
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտո...