ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:
Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:
Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:
Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան
Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Երեւանում քաղաքացիները վաղ առավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան
Նոյեմբերյան քաղաքում իրավիճակը գերլարված է, ԵԿՄ «հայտնի» մեքենան, որը հարձակվել էր մարդկանց վրա Բագրատաշենի մոտ, կրկին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը, նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները Ծիծեռնակաբերդում են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյա...