Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել․ Զախարովա
Հայկական ղեկավարությունն ինքն է ընդունում, որ պետք է սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայկական կողմի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիրքորոշման վերաբերյալ:
Զախարովան ափսոսանք է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատության շարունակման կապակցությամբ:
Նրա խոսքով՝ կազմակերպության քարտուղարությունը հաստատել է Հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը՝ ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան:
«Որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մեջ է մտնում Հայաստանի տարածքը։ Հայ-ադրբեջանական սահմանի դեպքում, ինչպես հասկանում ենք, և Բաքվում, և Երևանում համաձայնել են առաջնորդվել 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրով», – ասել է ռուս դիվանագետը։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Հայաստանի ղեկավարությունն ինքը խոստովանում է, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակներում պետք է տեղանքում ճշտել Ադրբեջանի հետ սահմանագիծը: Երեւանն ընդունում է, որ պետք է լուծել վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը, հավելել է նա։
«Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել, թե՞ այստեղ էլ է ՀԱՊԿ-ը մեղավոր», - ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...
Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրա...