Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության մասին հարցին։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց բացի սրանից, մենք նաև իրականացնում ենք ռազմաարդյունաբերական արտահանման խթանման Հնդկաստանի քաղաքականությունը», - ասաց նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող ձեռքերը ծալած նստել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը կզինեն Հայաստանին։ Նրա խոսքով, թվարկված երկրները «դա անում են բացահայտ և ցուցադրաբար և նույնիսկ փորձում են այդ կերպ Բաքվին ինչ-որ բան ապացուցել»։
Ըստ հնդկական ANI գործակալության՝ Հայաստանը 600 մլն դոլար ընդհանուր գումարով Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգ։
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...
Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել․ Զախարովա
Հայկական ղեկավարությունն ինքն է ընդունում, որ պետք է սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ա...
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան և Երևան-Մեղրի ավտոճանապարհները
Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է։ Փակ է նաև Երևան-Սևան ճանապարհը Մարտունու հատվածում։ Այս կերպ քաղա...