Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմանը համընկնում է 1976 թվականի Խորհրդային Միության ԳՇ համապատասխան տեղանքի՝ խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների վերաբերյալ քարտեզին։
FIP.am-ը փորձեց հասկանալ, թե որտեղ կհայտնվեն Ոսկեպարի միջնադարյան հայկական եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատման արդյունքում։
Այսպես, 6-7-րդ դարերում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ԽՄ ԳՇ քարտեզով սահմանազատման դեպքում մնում է հայկական կողմում, սակայն ադրբեջանական սահմանից ընդամենը 10-20 մետր հեռավորության վրա։

Ինչպես ԳՇ քարտեզում, այնպես էլ Google Maps-ում, Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա։

Այսպիսով, Տավուշում 1976 թվականի՝ ԽՄ ԳՇ քարտեզներով սահմանազատման հետևանքով, չնայած Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը մնում են հայկական կողմում, սակայն հայտնվում են Ադրբեջանի սահմանից չնչին հեռավորության վրա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Կիրանցի վարչական ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպումից նոր մանրամասներ է հայտնել
«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս...
Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը
Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկությ...
Որ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վ...