Հայտարարություն․ այսօր և վաղը փակ են լինելու փողոցներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ փակ են լինելու փողոցներ։
«Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են․ հայտնի է պատճառը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտ...
Նոր մանրամասներ Մետրոպոլիտենում ողբերգական դեպքից
Auroranews-ը կապ է հաստատել Երևանի մետրոպոլիտենի խոսնակի հետ, հասկանալու՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո ինչ վիճակ...
Ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացվեց. հայտնի է ժամկետը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զոր...
Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել․ օպերատիվ խումբը տեղում է
Տեղեկություններ են տարածվել, որ Սլավոնական համալսարանն այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել։ Նշվում էր, ո...