Ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացվեց. հայտնի է ժամկետը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հայտարարել 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև մինչև մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:
2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Նշվում է, որ զորակոչը կիրականացվի հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրում՝ հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են․ հայտնի է պատճառը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտ...
Հայտարարություն․ այսօր և վաղը փակ են լինելու փողոցներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ փակ են լինելու փողոցներ։ «Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցո...
Նոր մանրամասներ Մետրոպոլիտենում ողբերգական դեպքից
Auroranews-ը կապ է հաստատել Երևանի մետրոպոլիտենի խոսնակի հետ, հասկանալու՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո ինչ վիճակ...
Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել․ օպերատիվ խումբը տեղում է
Տեղեկություններ են տարածվել, որ Սլավոնական համալսարանն այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել։ Նշվում էր, ո...