Նոր մանրամասներ Մետրոպոլիտենում ողբերգական դեպքից
Auroranews-ը կապ է հաստատել Երևանի մետրոպոլիտենի խոսնակի հետ, հասկանալու՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո ինչ վիճակում է մեքենավարը, ուղեւորները, որոնք եղել են դժբախտ պատահարի ականատեսը:
Մետրոպոլիտենի խոսնակ Տաթեւ Խաչատրյանի խոսքով՝ գնացքի ուղեւորները ոչինչ չեն տեսել, միջադեպի ականտես են եղել հիմնականում գնացքին սպասողները: ԱԻՆ-ի, Շտապ օգնության աշխատակիցները, հոգեբանները աշխատել են թե մեքենավարի եւ թե կայարանի հերթապահի, որը այդ պահին նկատել է տղամարդուն, փորձել է միջոցներ ձեռնարկել, որ նա հետ գա, սակայն ցավոք չի ստացվել:
Երեկ երեկոյան Ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության՝ կապված մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ։ Ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում քաղաքացի Բ. Ա. ծնված 1996 թվականին ինքնասպան է եղել՝ նետվելով «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են․ հայտնի է պատճառը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտ...
Հայտարարություն․ այսօր և վաղը փակ են լինելու փողոցներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ փակ են լինելու փողոցներ։ «Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցո...
Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել․ օպերատիվ խումբը տեղում է
Տեղեկություններ են տարածվել, որ Սլավոնական համալսարանն այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել։ Նշվում էր, ո...
Ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացվեց. հայտնի է ժամկետը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զոր...