Քաղաքականություն
Կարևոր
ԱՄՆ-ից արձագանքել են ՌԴ խաղաղապահ զորախմբի Արցախից դուրսբերմանը
Edita
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վենդանտ Պատելը արձագանքել է լրագրողի հարցին՝ մեկնաբանելով ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից։
«Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել համաձայնեցված եռակողմ համաձայնագրին, որը վերջ դրեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և ռուսական զորքեր տեղակայեց այդ տարածաշրջանում։
Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտա, որ ռուս զինվորականները նպաստում են Հարավային Կովկասն ավելի խաղաղ և կայուն դարձնելուն, և անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները մեծապես վկայում են դրա մասին։ Սա ևս մեկ վառ օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ», - նշել է Պատելը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Edita
Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News
Edita
Պեսկովը՝ ռուս խաղաղապահների Արցախից դուրսբերման մասին
Edita
Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին, գյուղը՝ շրջափակված ադրբեջանական զորքերով. զեկույց
Edita