ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է իրականացվում ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից․ NEWS
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է փուլերով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ հաստատելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման սկզբի մասին։
«Զորախմբի դուրսբերումն իրականացվում է էշելոնով՝ Դաղստանով», - ասել է դիվանագիտական աղբյուրը։ Վերջնական դուրսբերման ժամկետը դեռ չի հաղորդվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղաղապահներն արդեն լքել են Դադիվանքի հայկական վանական համալիրը։
Ոչ Մոսկվան, ոչ Բաքուն պաշտոնապես չեն հայտարարել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման մասին։
Խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով վերջ դրվեց Ադրբեջանի 44-օրյա ագրեսիային Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկսվել է Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սկսվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։ Այս մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիստաների, գիշերամիզության և մի շարք այլ դեպքերում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի
ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ պատգամավորի և ուղևորի միջև
Համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացին, տեսնելով ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է. «Հակահայ վիժվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...