ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա կիսվել է տեսանյութով, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Արցախում մնացած տարեց տղամարդուն։
«Ադրբեջանի՝ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո, ԼՂ-ում 150 հազար հայերից մնացին մոտ 10-ը, որոնք այժմ ենթարկվում են հալածանքների։ Ահա թե ինչու մենք շարունակեցինք ասել, որ սա հանցավոր ռեժիմ է և դեռ զարմանում ենք, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ նրանք ասում էին. «Նրանք մեր քաղաքացիներն են և ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգությունը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության՝ մեզ հետ խաղաղ ապրելու համար»»,-գրել է նա։
Մարուքյանը հարց է ուղղել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, թե ի՞նչ է մտածում այդ մասին։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է տեսանյութը գրելով՝ «Ադրբեջանցիները ծաղրում են Ստեփանակերտի փողոցով քայլող տարեց հայ տղամարդուն (մոտ մեկ տասնյակ հայերից մեկն այնտեղ է մնացել): - Քշիր, քշիր։.. Նա փախավ, նա վախեցավ": Նրանք ծիծաղում են նրա վրա, նախքան նրան մոտենալը և հարվածելը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինսկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Ոսկեպարում շոու-պատարագներ անելու հայտարարության մասին
Այո՛, Ոսկեպարում «Stand up» է, եթե ոչ հայերեն բառակապակցությամբ ասեմ՝ «Stand up against evil» է՝ ստի ու չարի դեմ պայքար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ պատգամավորի և ուղևորի միջև
Համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացին, տեսնելով ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է. «Հակահայ վիժվա...