ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում է․ ինչ քրեական գործեր կան․ ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում կա քրեական վարույթ նախաձեռնված, որի շրջանակներում այսօր ՀՀ քննչական կեմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ մտել է Առողջապահության նախարարություն և քննչական գործողություններ է իրականացնում։
Լրատվամիջոցը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:
Քիչ առաջ «Հրապարակի» տեղեկութուններով՝ ԱԱԾ-ն քննչական գործողություններ էր իրականացնում Առողջապահության նախարարությունում:
Նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում տեղեկությունը չեն հերքում և չեն էլ հաստատում. «Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում»,-ասաց նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ Մերֆիի փաստերն՝ Ադրբեջանի քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դիրքորոշում որդեգրել, թե ատելության խոսքի մասին Հայաստանի պնդումները կարող են...
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպան
Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակող...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...