«Սա ռիսկային է մեզ համար». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայում օտարերկրյա զինվորականները կարող են մարզել ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաև օգնել ռազմական տեխնիկայի վերանորոգմանը։ Այս մասին գրում է interfax.com.ua կայքը:
«Ես հրապարակայնորեն և զրույցներում պաշտպանել եմ Էմանուել Մակրոնի մի քանի առաջարկ: Մարզել մեր տղաներին այստեղ (Ուկրաինայում): Կարծում եմ, սա շատ ավելի արագ է, քան մեր տղաներին, բրիգադներին արտասահման ուղարկելը», - ասել է Զելենսկին:
Զելենսկին կողմ է նաև տեխնիկայի վերանորոգման հանգույցների կառուցմանն Ուկրաինայում. խոսքը որոշ մարզերում արևմտյան բոլոր սարքավորումները վերանորոգելու ստորգետնյա հանգույցների մասին է:
Զելենսկին նաև պատճառ չի տեսնում սահմանային առաքելությունից հրաժարվելու համար։
«Նա (Մակրոնը) առաջարկել է սահմանին լինելու նախաձեռնություն, դե ինչպե՞ս կարող ենք հրաժարվել, եթե առաջարկեն ու գան, մենք միայն կաջակցենք»,- նշել է նա։
Ընդ որում, Զելենսկին պատրաստ չէ մարտական ստորաբաժանումներ հրավիրել Ուկրաինա։
«Այսօր ես չեմ կարող հրապարակայնորեն ասել՝ այո, աշխարհի բանակներ, եկեք Ուկրաինա և կռվեք, քանի որ Ռուսաստանն աժիոտաժ կբարձրացնի աշխարհում, նրանք կսկսեն քարոզել այլ պետությունների հասարակություններին, որ դուք չեք կարող ուղարկել ձեր երեխաներին պատերազմելու, որ դա նրանց պատերազմը չէ, կսկսի պառակտել եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի երկրների միասնությունը։ Սա ռիսկային է մեզ համար, քանի որ եթե ես հանդես գամ նման նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանն ամեն ինչ կանի այլ պետությունների ռազմական օգնությունը դադարեցնելու համար»,- ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ «մենք ունենք որոշ կամավորական կազմավորումներ, երբ գալիս են այլ ծագումով, այլ քաղաքացիություն ունեցող մարդիկ և պայքարում Ուկրաինայի համար։
«Ուկրաինան դեմ չի լինի, եթե որևէ մեկը ցանկանա օգնել», - եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական ԶՈւ-ի անկանոն կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:Ի լրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը․ ՆԳՆ
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակ...