Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինասավորի ընդդեմ Ադրբեջանի, մենք եռապատիկը կտանք Բաքվին. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Եթե նրանց նպատակը Հայաստանին հզորացնելն ու հակամարտության դրդելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ։ Եվ նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե Հայաստանին ինչ-որ բան տան, մենք եռապատիկ ավելի ենք տալու»,- ասել է թուրք պաշտոնյան:
Նա հավելել է, թե «Ադրբեջանը պատերազմ չի ուզում» և «հավակնություն չի ներկայացնում» Հայաստանի հողերին:
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շար...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ. ԵՄ առաքելություն
Այսօր ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես թաղամասերում:«Իրավիճակը եղել է կայու...
«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում». Արավուս գյուղի նախկին գյուղապետ
Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է կրակոցներ չկային, այս քանի օրն է մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի...