«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում». Արավուս գյուղի նախկին գյուղապետ
Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է կրակոցներ չկային, այս քանի օրն է մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։
«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում։ Չգիտեմ ինչի են նորից սկսել, բայց դե եղե՞լ է մի դեպք, որ Նիկոլը գնա հանդիպման որևէ տեղ, ու չկրակեն, կարծես պայմանավորվածություն է, բայց դե մեզ մոտ ամեն բան էլ նորմալ է, խուճոպ չկա, մարդիկ իրենց սովորական կյանքով ապրում են», - նշել է նա
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հսկողությանը՝ Հովսեփյանն ասել է, որ դիտորդներին տեսել է, բայց ոչ իրենց գյուղում։ «Գյուղ չեն եկել, մի երկու անգամ տեսել եմ՝ ասֆալտով գալիս են՝ Տեղ գյուղի վերևը կանգնում, հեռադիտակով նայում։ Ի՞նչ ԵՄ դիտորդ, էդ դիտորդը սահման պիտի գա, նայի, մի գործողություն անի՞։ Դա ձևական բնույթ է կրում։ Եթե իրենց գործը արձանագրելն է, մեզ պետք չի այդ արձանագրելը, տեսանք էլի ԵՄ-ն, Ռուսաստանը, մեր բարեկամ Ֆրանսիան ինչ արեցին, երբ Արցախը հանձնեցին։ Այսօր թշմանին նստած է մեր սուվերեն տարածքում՝ Արավուսում, Տեղում, Սև Լճի, Ներքին Հանդի տարածքներում, Տավուշում, որ մեկն ասեմ․․․ ո՞վ է ինչ անում, ոչ մեկ, այդ մենք պիտի ուժեղ լինենք, թե չէ բոլորն էլ սուտ են։ Իհարկե դաշնակից պետք է, բայց մենք ոչ մեկի հետ էլ բարեկամություն չենք անում, մեկի գրկից մյուսի գիրկն ենք թռնում, այդպես չի լինի», -ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շար...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ. ԵՄ առաքելություն
Այսօր ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես թաղամասերում: «Իրավիճակը եղել է կայո...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտությա...