Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։ Այս մասին գրել է նախկին պետնախարար, Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
«Հայաստանի հանդեպ ցանկացած աջակցություն լավ է, բայց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկվել են Արցախին առնչվող որոշ առանցքային հարցեր.
Հայտարարված 4 տարվա՝ 356 միլիոն ԱՄՆ դոլարի ԵՄ/ԱՄՆ օգնության միայն մի փոքր մասն է նախատեսված «փախստականների խնդիրների լուծման համար», չնայած հսկայական կարիքին:
Ոչ մի խոսք մեր հավաքական վերադարձի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանով արձանագրված իրավունքների մասին։ Ոչինչ՝ Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։
Ոչինչ՝ Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության հավաքական և անհատական ձախողումների, ինչպես նաև հետագա պարտականությունների մասին»,- նշել է Արտակ Բեգլարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ. ԵՄ առաքելություն
Այսօր ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես թաղամասերում: «Իրավիճակը եղել է կայո...
«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում». Արավուս գյուղի նախկին գյուղապետ
Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է կրակոցներ չկային, այս քանի օրն է մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտությա...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բ...